Ամերիկյան Ford Motor ընկերությունը հայտարարել է անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով Հյուսիսային Ամերիկայի շուկայից 850 հազար ավտոմեքենա հետ կանչելու որոշման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սերվիսային ակցիան կվերաբերի 2013 և 2014 մոդելային տարիների Fusion, Escape, C-MAX и Lincoln MKZ ավտոմեքենաներին:
Ford-ի հայտարարության մեջ նշվում է, որ պասիվ անվտանգության համակարգի կառավարման բլոկում ծրագրային ապահովման աշխատանքի խափանման պատճառով կարող է տեղի ունենալ կարճ միացում: Դրա հետեւանքով վթարի պահին կարող են չբացվել անվտանգության բարձիկները: Այդ խնդիրը կարող է ազդել ավտոմեքենայի մյուս համակարգերի աշխատանքի վրա:
Նշված ավտոմեքենաների տերերը արատն անվճար վերացնելու համար պետք է դիմեն դիլերներին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: