Ճապոնիայի Mitsubishi Motors Corp. ավտոկոնցեռնը որոշում Է կայացրել ամբողջ աշխարհում հետ կանչել ավելի քան 700 հազար ավտոմոբիլ հայտնաբերված թերությունների պատճառով: Դրանցից մոտավորապես 150 հազարը վաճառվել Է Ճապոնիայի սահմաններից դուրս: Այս մասին հայտնել են կորպորացիայի ներկայացուցիչները, որը համապատասխան ծանուցում Է հղել Ճապոնիայի տրանսպորտի նախարարություն:
Հետկանչման են ենթակա 12 մոդելների ավտոմեքենաներ, մասնավորապես, Colt եւ eK Wagon մոդելները, որոնք կոնվեյերից իջել են 2003 թվականի հուլիսից մինչեւ 2008 թվականի ապրիլը: Լրացուցիչ տեխնիկական սպասարկման համար առիթ է դարձել ցոլալապտերներում և դարձալամպերում Էլեկտրականության անսարքությունը, որը կարող Է հանգեցնել դրանց հանկարծակի անջատման:
Mitsubishi-ն մինչ այս պահն այդ խնդրի պատճառով իր սպասարկյալներից ստացել Է ավելի քան 330 գանգատ: Դեպքերից ոչ մեկի ժամանակ այն ճանապարհատրանսպորտային պատահարի չի հանգեցրել: