Միացյալ Նահանգների General Motors կորպորացիան ամբողջ աշխարհում հետ Է կանչում 3,36 միլիոն ավտոմոբիլ վառոցքի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով:Այս մասին հայտնել են ավտոհսկայի ներկայացուցիչները:

 

Հետկանչման են ենթակա, մասնավորապես, 2005 – 2009 թվականների Buick Lacrosse, 2000 – 2005 թվականների Cadillac Deville, 2006 – 2014 թվականների Chevrolet Impala, ինչպես նաեւ 2006 – 2008 թվականների Chevrolet Monte Carlo մոդելների ավտոմոբիլները: Ներկայացուցիչներն ընդգծել են, որ բացառությամբ Chevrolet Impala-ի բոլոր հետկանչված ավտոմոբիլները հանված են արտադրությունից:

 

Ըստ կոնցեռնի մասնագետների տվյալների՝ վառոցքի փականքի թերության պատճառով այդ ավտոմեքենաներում կա շարժման ժամանակ շարժիչի անջատման վտանգ, ինչը կարող Է հանգեցնել արգելակման համակարգի և անվտանգության սարքերի խափանման:

 

General Motors-ում հայտնել են, որ այս տարվա սկզբից ի վեր ընկերությունն արդեն հետ Է կանչել շուրջ 20 միլիոն ավտոմեքենա: Ինչպես նշում են փորձագետները, Միացյալ Նահանգների խոշորագույն ավտոարտադրողը գերազանցել Է մեկ տարվա ընթացքում հետ կանչված ավտոմոբիլների քանակի ռեկորդը, որը սահմանվել Էր 2004 թվականին: Այն ժամանակ կոնցեռնը հետ Էր կանչել 10,75 միլիոն ավտոմոբիլ: