Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտնել է, որ չի պատրաստվում գնել նոր iPad-ը։ Այդ մասին նա ասել է Մեծ Բրիտանիայում Apps World գիտաժողովի ժամանակ։
Վոզնյակի խոսքով՝ iPad Air մոդելն իրեն հետաքրքիր չէ, քանի որ դրանում չկա ներքին հիշողության «բավականաչափ» ծավալ, գրում է newsru.com-ը։
«Երբ ես վերջապես ծանոթացա սարքերին, հասկացա, որ նոր iPad-ները չեն համապատասխանում իմ պահանջներին։ Այո, դրանք ավելի բարակ են, սակայն ես կցանկանայի ավելի մեծ ծավալի հիշողություն՝ 256 ԳԲ։ Ես տանը չունեմ լայնաշերտ ինտերնետ, և հյուրանոցներում նման հասանելիություն չկա, այդ պատճառով էլ իմ բոլոր անձնական նյութերը ես պահում եմ iPad-ում»,- ասել է Վոզնյակը։
«Մի խոսքով՝ ես գրեցի կնոջս, որ չեմ ուզում այս պլանշետից»,- հավելել է Վոզնյակը։