Պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանն այսօր նշում է ծննդյան օրը: 12 ամյակի կապակցությամբ երգչուհու սոցցանցային էջերը ողողված են շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով:

 

 

 

 

ESem.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ առաջին շնորհավորանքը, բարեմաղթանքն ու նվերը հորից՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից ու մորից՝ Սուսաննայից է ստացել: «Ուղիղ կեսգիշերին առաջինը ընտանիքիս անդամները՝ ծնողներս ու եղբայրս են շնորհավորել ինձ, նրանցից հետո շատ շատերից եմ շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ ստացել, այնքան շատ բարեմաղթանքներ եմ լսել. իսկապես երջանիկ եմ, որ շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով:)»,- ասաց Անգելինան, ում մտերիմները հաճելի անակնկալ են մատուցել:

 

«Արդեն մի շարք նվերներ եմ ստացել օծանելիքի, խաղալիքների և ծաղիկների տեսքով: Հատկապես ինձ շատ երջանկացրեց ընտանիքիս ու ընկերներիս կողմից պատրաստած անակնկալը. նրանք վիդեո էին տեսագրել, որտեղ բոլորով շնորհավորում էին տարեդարձս: Շատ ուրախացա, իրոք շոյված էի, շատ եմ սիրում իրենց բոլորին»,- ոգևորությամբ նշեց փոքրիկ երգչուհին:

 

 

 

 

Երեկոյան Անգելինան երևանյան ժամանցի կենտրոններից մեկում իսկական տոն է կազմակերպելու ընկերների համար: «Երեկոյան միայն ընկերներով ենք հավաքվելու, կարծում եմ՝ լավ ժամանակ կանցկացնենք, կպարենք ու կուրախանանք»,- հավելեց Անգելինան:

 

ESem.am-ը շնորհավորում է Անգելինային և նորանոր հաջողություններ մաղթում, իսկ նրա երկրպագուներին խոստանում ներկայացնել ծննդյան խնջույքի մանրամասներն ու լուսանկարները:)

 


Շնորհավորեց Մերի Պողոսյանը