Շատերը կարծում են, որ մանկուց երգարվեստով, դերասանական կարիերայով զբաղվող երեխաների համար անգամ ամենաընտանեկան տոները տարբերվում են, սակայն այդպես չէ: Բոլոր պատանիների նման 12 ամյա Անգելինա Գասպարյանն էլ, յուրահատուկ խանդավառությամբ է սպասում Ամանորին: Երգչուհու խոսքով՝ ինքն էլ բոլորի պես սիրում է այդ օրն անցկացնել ընկերների ու հարազատների հետ և հավատում է ամանորյա հրաշքներին:

 

 

- Ի՞նչ է Ամանորը քեզ համար:

- Հեքիաթային օր է, երբ կատարվում են բոլորի երազանքները: Այն պետք է անցկացնել ընտանիքի անդամների ու այն մարդկանց հետ, ում սիրում ես:

- Ինչու՞ ես սիրում Ամանորը:

- Որովհետև այդ օրերին բոլորը ժպտում են և շնորհավորում միմյանց:

- Ինչու՞ չես սիրում Ամանորը:

- Չկա այդպիսի բան:

- Ո՞ւմ հետ ես ձևավորում տոնածառը:

- Մայրիկիս:

- Որտե՞ղ և ո՞ւմ հետ ես նշելու Ամանորը:

- Տանը` ընտանիքիս և բարեկամներիս հետ:

- Ձմեռ Պապիկից ի՞նչ ես խնդրելու:

- Խնդրանքս իրի տսքով չէ. կապված է գործունեությանս հետ:

 

 

- Ո՞րն է ամանորյա սեղանի սիրածդ ուտեստը:

- Աղցանները:

- Որ՞ն է քո ամենավառ ամանորյա հուշը:

- Ինձ համար յուրքանչյուր տարի իր յուրահատուկ հուշն ունի:

- Ո՞րն է սիրածդ երգը Նոր տարվա մասին:

- Mariah Carey-ի and Justin Bieber-ի "All I want for Christamas is You"-ն:

- Ո՞րն է սիրածդ ֆիլմը Նոր տարվա մասին:

- "A princess for Christmas"-ը: 

- Ի՞նչ երազանք ես պահում Նոր տարվա գիշերը:

- Որ բոլորը լինեն առողջ և երջանիկ՝ իրենց ընտանիքների հետ:

 


By Tina