Փոքրիկ երգչուհի Անգելինա Գասպարյանը բոլորովին վերջերս համալրեց հայ աստղիկների շարքերը: Իսկ ի՞նչ գիտենք նրա մասին: Որպես կանոն, մեզ ծանոթ է հայտնի մարդկանց կյանքի միայն մի կողմը՝ փայլուն եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարներն ու կյանքի մակարդակը, աստղերի մասին բամբասանքներ լսում: Սակայն կան մանրուքներ, որոնց մասին կարող են պատմել միայն հենց իրենք: Ահա մի քանի փաստ Անգելինայի մասին, որոնք NEWS.am STYLE-ին պատմել է հենց ինքը:
1. Մանկապարտեզում դաշնամուրի ուսուցչուհին մայրիկիս մի առիթով ասել էր, որ ես ձայնային լավ տվյալներ ունեմ եւ լավ կլինի, եթե որոշ ժամանակ անց սկսեմ պրոֆեսիոնալ երգով զբաղվել: Այդպես էլ որոշվեց. ես սկսեցի վոկալով զբաղվել:
2. Կարծում եմ, որ երգիչ կամ երգչուհի դառնալու համար պետք է երգը սիրես եւ երգել կարողանաս: Հուսով եմ՝ դա ինձ մոտ ստացվեց:
3. Ստեղծագործական ճանապարհին ինձ օգնում են մայրիկս եւ ուսուցիչներս: Նրանք միշտ իմ կողքին են:
4. Շուտով իմ CD-ի եւ DVD-ի շնորհանդեսը կլինի, որտեղ կլինեն իմ բոլոր 12 երգերն ու տեսահոլովակները: Իսկ այն երգերը, որ չհասցնենք պատրաստել, կմնան մյուս ձայնասկավառակի համար:
5. Կուռքեր չունեմ, կան երգիչ-երգչուհիներ, դերասաններ որոնք ինձ հատ են դուր գալիս:
6. Ուզում եմ լինել ինձ նման եւ ոչ մեկի չնմանվել:
7. Հագուստների հարցում ինձ օգնում է մայրիկս, իկարկե, կան շատ դիզայներներ, ովքեր ինձ համար հագուստ կարել են, բայց միշտ վերջում փոփոխություններ ենք անում:
8. Չգիտեմ՝ 25 տարեկանում ինչի կհասնեմ: Ապագան ցույց կտա:
9. Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկում են, հաճելի խոսքեր են ասում եւ շատ շնորհակալ եմ, որ ինձ սիրում եք եւ իմ կողքին եք: