Esem.am-ը գրում է.
Ի՞նչ են խոսում. երգիչ Արամեն ու պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանը հանդես կգան զուգերգով:
Իրականում. օրերս պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է տեղադրել երգիչ Արամեի հետ` մակագրելով. «Շուտով»: Այս գրառումը հետաքրքրության ալիք է բարձրացրել նրանց երկրպագուների մոտ: ESem.am-ը վերջիններիս հետաքրքրիասիրությունը բավարարելու և նրանց գաղտնիքը բացահայտելու համար զրուցեց Անգելինայի հետ, ով ասաց. «Լուսանկարներն արվել են ձայնագրման ստուդիայում, որտեղ ես ու Արամեն ձայնագրում էինք մեր զուգերգը»: Ըստ երգչուհու` Արամեի հետ համատեղ երգով հանդես գալու առաջարկը եղել է իր պրոդյուսերի` Արմեն Գևորգյանի կողմից, որն արժանացել է թե´ Արամեի, թե´ Անգելինայի հավանությանը:
«Իրական գաղտնիք» կոչվող զուգերգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Քնարիկ Սասունյանը: Երգչուհու խոսքով` հադիսատեսը երկար չի սպասի, տեսահոլովակը շուտով պատրաստ կլինի:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը