Ամերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կանանց անուններով կոչված փոթորիկներն ավելի ավերիչ են և ավելի մեծ թվով կյանքեր են խլում, քան դրանց «արական» անալոգները, տեղեկացնում է «BBC-ն:

 

Գիտնականներն այդ երևույթը բացատրում են նրանով, որ մարդիկ, լսելով իգական անունով տարերային աղետի մոտենալու մասին, նվազ լրջորեն են դրան վերաբերվում և չեն ձեռնարկում նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները:

 

Արդյունքում, ըստ հետազոտողների հաշվարկների, վերջին վեց տասնամյակի ընթացքում «իգական» փոթորիկների հետևանքով կրկնակի ավելի շատ մարդ է զոհվել, քան «արականների»:

 

Գիտնականներն առաջարկում են փոխել այն սկզբունքը, որով ընտրվում է բնության ավերիչ երևույթի անվանումը, որպեսզի կանգնեցվի այդ «ենթագիտակցական սեքսիզմը»: