Ֆրանսիացի սուպերմոդել Կամիլ Ռոուն նոր ֆոտոշարքում է նկարահանվել, որը տեղ կգտնի "So It Goes" ամսագրի ֆոտոշարքում: Հիասքանչ և տաքարյուն գեղեցկուհու շքեղ լուսանկարաների հեղինակը ազգությամբ հրեա, նյույորքաբնակ հանրահայտ ֆեշն լուսանկարիչ Գայ Արոխն է, ով հայտնի է դարձել աշխարհահռչակ աստղերի իր գեղեցիկ և էրոտիկ ֆոտոշարքերով: Արոխը համագործակցում է այնպիսի հայտնի ամսագրերի հետ, ինչպիսիք են "Vogue UK", "Men's Vogue", "Italian Glamour", "Italian GQ", իսկ գովազդային արշավների նկարահանումներ է արել "Victoria's secret", "L'Oréal", "Garnier", "H&M" և այլ հայտնի բրենդների համար: