Ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Ստյուարտը դարձել է "Marie Claire" ամսագրի բրիտանական տարբերակի մայիսյան համարի գլխավոր հերոսուհին:
23-ամյա գեղեցկուհին նկարահանվել է հայտնի ամսագրի գարնանային ֆոտոշարքում` ամսագրի էջերին հայտնվելով օտ կուտյուր ոճային հագուստներով: լուսանկարների հեղինակը հայտնի ֆեշն լուսանկարիչ Tesh-ն է:
Հիշեցնենք, որ հմայիչ Քրիսթենը գլխավորում է Chanel-ի նոր հավաքածուի գովազդային արշավը: Օրերս համացանցում հայտնվել են «Paris-Dallas» հավաքածուի լայնամասշտաբ գովազդային արշավի առաջին լուսանկարները` գեղեցկուհու մասնակցությամբ: