Ժիզել Բունդհենը (Gisele Bundchen) նկարահանվել է Ինես վան Լամսվեերդեի (Inez van Lamsweerde) և Վինուդ Մատադինի(Vinoodh Matadin) համատեղ ֆոտոշարքում, որը տեղ կգտնի "Porter" ինտերներային ամսագրի առաջին տպագիր տարբերակում:
Նշենք, որ ամսագի ստեղծողները չէին սխալվել, երբ հենց Բունդհենին ըտրեցին համագործակցության համար. նա այն մոդելներից է, ովքեր անկախ տեղից և ժանրից իրենց աշխատանքն անբասիր են կատարում:
Ինչ վերաբերում է պարբերականին, ասենք, որ դրանում տեղ են գտնելու նորաձևության, գեղեցկության, ճամփորդությունների և մշակույթի մասին նյութեր: "Porter magazine"-ը հրատարակվելու է տարեկան ընդամենը 6 անգամ: Յուրաքանչյուր տպագիր համարին զուգահեռ համացանցում կհայտնվի նաև ամսագրի էլեկտրոնային պատճենը: