Շերոն Սթոունը կրկին ապացուցել է, որ ինքը ամենալավն է: 56-ամյա դերասանուհին նկարահանվել է բաց ֆոտոշարքում, որը տեղ է գտել GQ տղամարդկանց ամսագրի իտալականա տարբերակի շապկին և էջերին: Հոլիվուդյան աստղին լուսանկարել են սեքսուալ սև ժանյակե բոդիով և բարձրակունկ կոշիկներով: Մազերը թեթևակիորեն գանգրացված են, աչքերը վառվում են. Շերոնը նույնքան շքեղ տեսք ունի, որքան` նախկինում:
Իր 56-ամյա տարիքում Շերոնն առաջվա նման մնում է տաբլոիդների ամենասիրելի հերոսուհիներից մեկը: Բավական չէր, որ դերասանուհին լքեց սիրեկանին` գեղեցկատես մանեկենին, դեռ մի բան էլ փոխարինեց նրան գրավիչ միլիարդատիրոջով, ով, ի դեպ, նույնպես արտիստուհուց փոքր է 9 տարով: