Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է՝ ինչպես է ողջ մնացել կայծակի հարվածից հետո, գրում է The Sun-ը։ Դերասանուհու խոսքով՝ հոսանքին իրեն հարվածել է ջրի ծորակի մոտ, իսկ այդ պահին կայծակը հարվածել է հորին, որը տուն ջուր է մատակարարել։

«Ինձ օդ նետեց ու նետեց ամբողջ խոհանոցով։ Ես հարվածեցի սառնարանին։ Շոկի մեջ էի»,- պատմել է դերասանուհին։

Картинки по запросу sharon stone getty

Նա հավելել է, որ տանը մայրիկի հետ է եղել, որն իրեն հիվանդանոց է տարել։ Դերասանուհին այնտեղ ստիպված է եղել տաս օր անցկացնել։