Ֆրանսիացի կինոդերասանուհի Կամիլ Ռոուն, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն բավականին հայտնի է կինոաշխարհում: Դերասանուհուն ճանաչում բերեց հատկապես «Մեր օրը կգա» ֆիլմը՝ նկարահանված 2010 թվականին: Կինոյի 21-ամյա վերգնա աստղը վերջերս նկարահանվել է աշխարհահռչակ ֆեշն լուսանկարիչ Էնդրյու Կայկենդալի գեղեցիկ ֆոտոշարքում: Նյույորքցի լուսանկարիչը, ով հայտնի է իր համարձակ և վառ լուսանկարներով, այս անգամ նույնպես կարողացել է լուսանկարների միջոցով բացահայտել դերասանուհու ներաշխարհը: