Esem.am-ը գրում է.

 

 

Ինչպես արդեն նշել էինք, մեր երկրի կենդանապաշտպան կազմակերպությունները տարեց տարի համալրվում են ինչպես կամավորներով, այնպես էլ հանրային կյանքի տարբեր ոլորտների հայտնի գործիչներով։

 

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը և կենդանիների պաշտպանության «Դինգո» թիմը «Էյ Վի փրոդաքշն»-ի կազմակերպմամբ կրկին նախաձեռնել են «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագիծը, որի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին և գնելու փոխարեն անտուն կենդանի որդեգրել։ Ծրագիրը մեկնարկել է Թափառող կենդանիների համաշխարհային օրվան` ապրիլի 4-ին նվիրված և դեռ շարունակվում է։

Նախագծին այս անգամ միացել են երիտասարդ հայ դերասանները`

 

 

Արման Նշանյանը 


 


Գնել Ուլիխանյանը

 


Արսեն Լևոնյանը

 


Շուշաննա Թովմասյանը

 


Լուիզա Ներսիսյանը

 


Գայանե Ասլամազյանը

 


Նարինե Գրիգորյանը

 


Գոռ Սահակյանցը

 


Հովհաննես Ազոյանը

 


Ռոզի Ավետիսովան 

 

 

 

Աղբյուրը` avproduction.am


ESem.am