«Դինգո» թիմը և «Փրո Փոուզ» բարեգործականը ներկայացնում են «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագիծը «Ազդ» փրոդաքշնի, «Թումո» ստուդիոյի և «Հաֆ-Հաֆ» խանութների ցանցի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին և գնելու փոխարեն անտուն կենդանի որդեգրել։