Դերասան Հայկ Պետրոսյանն առանձնացրեց երկու անուն, ում հետ խաղալը իր համար մանկուց երազանք է եղել:

«Շատ տաղանդավոր դերասաններ կան աշխարհում, որոնց տեսնելով` ցանկացած երիտասարդ դերասան էլ երազում է խաղալ նրանց հետ, բայց ես կառանձնացնեմ մեր հայ դերասաններից երկուսին` Մհեր Մկրտչյանին և Հրաչյա Ներսիսյանին: Նրանց տեսնելն ու նրանց հետ խաղալը ինձ համար մանկության երազանք էր: Անբացատրելի է նրանց խաղը, նույնիսկ բառեր չեմ գտնում ներկայացնելու` ինչու եմ նրանց այդքան շատ սիրում. նրանք խաղում են ամբողջ զգայարաններով»,- նշեց դերասանը:

 

 

Դերասան Էմիլ Գալստյանը միշտ ցանկացել է խաղալ դերասան Միքայել Պողոսյանի հետ. «Փոքր տարիքից էլ սիրել եմ նրան և մինչ այսօր էլ նա ինձ համար սիրելի է: Այն առաջատար դերասաններից է, ում հետ կուզեմ նկարահանվել ֆիլմում»:

 

 

Դերասան Գևորգ Գրիգորյանի համար միշտ ցանկություն է եղել խաղալ նույն ֆիլմում Միքայել Պողոսյանի, Սամսոն Ստեփանյանի, իսպանացի դերասան Խավիեր Բարդեմի հետ:

Այս անունները նշեցի, որովհետև նրանք ինձ համար իսկական վարպետներ են: Կարելի է պարզապես նրանց մասնակցությամբ ֆիլմեր դիտել և շատ բան սովորել:  Միքայել Պողոսյանին կառանձնացնեմ նաև նրա համար, որ նա միջազգային չափանիշներին համապատասխան դերասան է»,- ավելացրեց Գևորգը: