Կաննի փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում մայիսի 18-ին ամերիկացի հայտնի ռեժիսոր Թոմի Լի Ջոնսը ներկայացել է «Տեղացին» (The Homesman) դրամատիկական կինոնկարը, որը նկարահանվել է վեստեռնի ժանրով: Նա կինոժապավենում խաղացել է տղամարդու գլխավոր դերը: Կնոջ գլխավոր դերը փայլուն կերպով կատարել է Հիլարի Սուենքը: «Իմ կինոնկարում ես ցանկացել եմ ցույց տալ, թե ինչ դժվարությամբ է ստեղծվել այն երկիրը, որը հայտնի է որպես ԱՄՆ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Թոմի Լի Ջոնսը:

 

«Տեղացին» դարձել է թվով ութերորդ ֆիլմը, որը ցուցադրվել Է գլխավոր մրցութային ծրագրում: Ընդամենը կներկայացվի 18 կինոնկար:

 

Առայժմ «Ոսկե արմավենու ճյուղի» գլխավոր թեկնածուն թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմեռվա քուն» (Winter Sleep) կինոնկարն է: Փառատոնի ոչ պաշտոնական վարկանիշների առաջատարների եռյակ են մտնում նաև բրիտանացի ռեժիսոր Մայք Լիի «Ուիլյամ Թյոռներ» (Mr. Turner) և մավրիտանացի ռեժիսոր Աբդեռահման Սիսակոյի «Թիմբուքթու» (Le charin des oiseaux) կինոժապավենները:

 

Մայիսի 19-ին կներկայացվեն ամերիկացի երկու ռեժիսորների երկու կինոնկարներ. Դիդ Քրոնբերգերի «Աստղային քարտեզը» (Maps to the Stars) և Բենետ Միլլերի «Աղվեսներ որսացողը» (Foxcatcher):