Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մեյերը ձեռնամուխ Է լինում ըստ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի գեղարվեստական ֆիլմի ստեղծման աշխատանքին: Այս մասին հաղորդել Է Հոլիվուդի Variety հանդեսը:

 

«Կինոնկարում գլխավոր դերերը կկատարեն ամերիկացի դերասանուհիներ Սիրշա Ռոնանը եւ Անետ Բենինգը,- հայտնել Է հրատարակությունը:- Նկարահանումները կսկսվեն ամռանը Նյու Յորքի արվարձանում»:

 

Մայքլ Մեյերը հայտնի Է Բրոդվեյում եւ Լոնդոնում իր բեմադրություններով: 2007 թվականին նա ստացել Է ԱՄՆ-ի բարձրագույն թատերական պարգեւը՝ «Թոնի» մրցանակը «Գարնանային զարթոնք»(Spring Awakening) մյուզիքլի համար: 2012 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերայի» բեմում Մեյերը բեմադրել Է Վերդիի «Ռիգոլետո» օպերան:

 

Ինչպես նշում են կինոքննադատները, ռեժիսորը ֆիլմում նկարահանվելու Է հրավիրել այնպիսի դերասանուհիների, որոնց խաղն առանձնանում Է դասական յուրաձեւությամբ եւ կերպարի մեջ խորը ներթափանցմամբ: Այսպես, 56-ամյա Անետ Բենինգը Մեծ Բրիտանիայի կինոյի եւ հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (ԲԱՖՏԱ) եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Է: Նա չորս անգամ ներկայացվել Է «Օսկար» մրցանակի:

 

Իր հերթին, 21-ամյա իռլանդական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Սիրշա Ռոնանը նույնպես ներկայացվել Է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների «Քավություն»(Atonement, 2007) ֆիլմում խաղացած դերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: