Արդեն այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը պլանավորում Է սկսել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընկերության բարձրաստիճան կառավարիչներից մեկը՝ Վալերի Սաարյանը:

 

Նրա խոսքով՝ կինոնկարը կնկարահանի երկու «Օսկարի» դափնեկիր ռեժիսոր: Իսկ գլխավոր դերակատարի հարցում առայժմ պարզություն չկա: Սաարյանը գործակալությանը չի հաստատել, բայց չի Էլ հերքել որոշ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Պուտինը դերը կխաղա հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը բոլորովին վերջերս հայտարարել Է, թե դա իր երազանքն Է:

 

«Մենք ոչ մի կարգի հայտարարություններ չենք արել, չգիտեմ, թե որտեղից Է հայտնվել տեղեկատվությունը Դի Կապրիոյի համաձայնության մասին: Հնարավոր Է՝ աղմուկ Է բարձրացել գերմանական հրատարակությանը նրա հայտարարության պատճառով: Կարող եմ ասել, որ քաստինգին մասնակցում են առաջին մեծության չորս դերասաններ»,- պատմել Է կառավարիչը:

 

Նա նշել Է, որ Վլադիմիր Պուտինի հետ սցենարը չի համաձայնեցվել: Ֆիլմի նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված Է կինոարտադրողի կայքում: