Դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքն իր ֆիլմը կնկարահանի Բեթմենի մասին: Դա լրագրողներին հաստատել Է Warner Bros.-ի գլխավոր տնօրեն Քեւին Ցուձիհարան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Նա չի ճշտել, թե երբ են սկսվելու նկարահանումները, միայն նշել Է, որ առաջիկա հինգ տարում:

 

Ալֆեքն ինքն Է խաղալու գլխավոր դերը: Դերասանն արդեն գրել Է սցենարը, բայց պրոդյուսերները դեռ չեն որոշել՝ օգտագործելու են այն արդյոք. հնարավոր Է՝ կոմիքսն Էկրանի համար ադապտացնի մեկ ուրիշը:

 

Դերասանն արդեն պարտավորագրեր Է ստորագրել «Արդարության լիգա»-ի առաջին եւ երկրորդ մասերի նկարահանումների վերաբերյալ, որտեղ նա կխաղա Բեթմենի դերը: Բացի դրանից, նա այդ դերում կհայտնվի «Ինքնասպանների ջոկատի» ոչ մեծ դրվագում, որը Էկրան կբարձրանա 2016 թվականի օգոստոսին:

 

Աֆլեքն առաջին անգամ Թուխ ասպետի դերով հանդես Է եկել Զաք Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերն Է դարձել Հենրի Քեւիլը: Ժապավենը հիմնականում քննադատների բացասական արձագանքներ Է ստացել, թեեւ վարձույթում մեկնարկել Է լավ արդյունքներով. առաջին հանգստյան օրերին այն վաստակել Է 166 մլն դոլար:

 

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը «Պողպատե մարդը» ժապավենի շարունակությունն Է եւ միաժամանակ Բեթմենի մասին կինոշարքի վերագործարկումը: Կինոնկարի արտադրական բյուջեն կազմել Է 200 մլն դոլար: