Ամերիկյան ռեժիսոր Դենի Բոյլը, ով ճանաչում ձեռք բերեց «Միլիոնատերը հետնախորշից» եւ «28 օր անց» ֆիլմերով, հայտարարել է, որ հրաժարվելու է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմ նկարահանելու առաջարկից:
Entertainmentwise-ի փոխանցմամբ, այդ մասին Բոյլը հայտարարել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ռեժիսորի խոսքով, ինքը հետաքրքրված չէ հսկայական բյուջեով ֆիլմերի նկարահանմամբ: Բոյլը խոստովանել է. իր վարպետությունը նրանում է, որ համեստ բյուջեով կարող է ստեղծել ֆիլմ, որը կդիտվի որպես 200 մլն դոլարանոց ժապավեն:
Հիշեցնենք, որ վերջերս ռեժիսոր Սեմ Մենդեսը, ով նկարահանել է «007. «Սքայֆոլ» համակարգերը» ժապավենը, ժամանակի սղության պատճառով հրաժարվեց նկարահանել դրա շարունակությունը: