Բոնդապատումի նոր սերիայի՝ «Սպեկտր» ֆիլմի նկարահանումներն արգելել են  Իտալիայի Վերանո կոմունայի հին հռոմեական գերեզմանատանը, հաղորդում Է  The Guardian-ը: Տեսուչ վանականներն այս որոշումն ընդունել են՝ երկյուղելով, որ նկարահանումների ծանր տեխնիկան եւ բեռնատար մեքենաները կփչացնեն մահարձանները, որոնցից շատերը պատմական եւ մշակութային արժեք են ներկայացնում:   

 

Ինչպես նշել Է հրատարակությունը, ապագա կինոժապավենի սյուժեն ներառում Է հուղարկավորության տեսարան: Ենթադրվում Է, որ արգելքից հետո ռեժիսոր Սեմ Մենդեսն Էպիզոդի վրա անհրաժեշտ աշխատանքը կանցկացնի Հռոմեական քաղաքակրթության թանգարանում, ինչպես նաեւ Հռոմում:    

 

The Guardian-ը հավելում Է, որ սա առաջին դեպքը չԷ, երբ «Սպեկտրի» ստեղծագործական խմբի հանդեպ ծառանում են այս կամ այն խոչընդոտները: Ավելի վաղ աշխատանքը դադարեցրել Էին, որորվհետեւ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը վնասել Էր ծունկը Լոնդոնում մարտի տեսարանի նկարահանման ժամանակ:    

 

Բոնդապատումի 24-րդ կինոնկարն, ինչպես սպասվում Է, Էկրաններ կբարձրանա 2015 թվականի նոյեմբերին: Բացի Քրեյգից, այնտեղ կխաղան Լեա Սեյդուն եւ Դեյվ Բատիստան: Խմբին պետք Է միանա նաեւ Մոնիկա Բելուչին: