Հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն կենսագրական ֆիլմ կնկարահանի բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Boxingscene-ին:

 

Գլխավոր դերը կատարելու է ամերիկացի դերասան Ջեյմի Ֆոքսը, որն արդեն Թայսոնի հետ միասին այցելել է Paramount ստուդիա: Անցյալում հռչակավոր բռնցքամարտիկը նույնպես հաստատել է առաջիկա նկարահանումներն վերաբերող տեղեկատվությունը եւ դիմել է իր երկրպագուներին՝ ֆիլմի համար ընտրելու իր տասը լավագույն նոկաուտները:

 

1980 թվականին արդեն էկրան է բարձրացել Սկորսեզեի՝ բռնցամարտի մասին ֆիլմը: «Կատաղած ցուլի» գլխավոր հերոսը դարձել է նշանավոր միջինքաշային Ջեյք Լամոտան, որի դերը խաղացել Է Ռոբերտ դե Նիրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: