Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտարարել է, որ մտադիր է ֆիլմ նկարահանել ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին: Սթուունը ֆիլմը կնկարահանի Լյուք Հարդինգի «The Snowden Files: The Inside Story of the World's Most Wanted Man» գրքի հիման վրա: Սթոունը The Guardian-ին հայտնել է, որ արդեն ձեռք է բերել գրքի օգտագործման իրավունքներն ու անձամբ կզբաղվի սցենարի մշակմամբ: Սթոունի գնահատմամբ, Սնոուդենի պատմությունը ժամանակակից կյանքի ամենահետաքրքրական իրադարձություններից մեկն է, և ռեժիսորի առջև դրված է հետաքրքրական առաջադրանք:

 

Գրքում Հարդինգը մանրամասն պատմում է, թե ինչպես է ապրել ԱՄՆ ԱԱԾ նախկին աշխատակիցը մինչև համաշխարհային ճանաչում ձեռք բերեկը: Գրքում ներկայացված է, թե ինչպես է պահպանողական, համակարգիչներով տարված անձնավորությունը հանկարծ դարձել մարդու իրավունքների պաշտպան և հայտարարել պատմության մեջ ամենախոշոր գաղտնալսումների մասին: