Չորեքշաբթի օրը կյանքի 86-րդ տարում վախճանվել է բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Բրայան Ֆորբսը: Այս մասին հայտնում է Associated Press-ը' հղում կատարելով նրա ընտանիքին:
Ֆորբսը մահացել է իր տանը' Անգլիայում: Նա ուներ կին և 2 դուստր:
Որպես ռեժիսոր' Ֆորբսն աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Սուլի՛ր քամուն համըթաց», «Առնետ արքան», «Գաղտնի աղբյուրները»: Ընդհանուր առմամբ՝ նա նկարել է 15 ֆիլմ:
Նա նաև սցենարներ էր գրում, օրինակ' «Չապլին» կենսագրական ֆիլմի համար: Ֆորբսը մի քանի գիրք է գրել: Իր ունեցած արժանիքների համար նա 2004-ին արժանացել էր «Բրիտանական կայսրության կավալերի» շքանշանի: