Life.panorama.am-ը գրում է.
Ջոն Լենոնն ամուսնացել է, որովհետև այդպես էր ցանկանում Յոկո Օնոն, Լարի Ֆորթենսկին ամուսնացավ Էլիզաբեթ Թեյլորի միլիոններին տիրանալու համար, Էլթոն Ջոնն ամուսնացավ իր հոմոսեքսուալության մասին զրույցներին վերջ տալու համար: Ինչպես երևում է` ամուսնանալու պատճառները տղամարդկանց մոտ շատ տարբեր են, սակայն հարցումները ցույց են տվել, որ կան որոշակի օրինաչափություններ, որոնք դրդում են տղամարդկանց ամուսնանալ:
Տղամարդկանց 64%-ը որպես ամուսնության պատճառ նշում է սիրած կնոջ ցանկությունը:
Տղամարդկանց 59%-ը որպես ամուսնության պատճառ նշել է կարիերա ստեղծելու նպատակը: Ամուսնացած տղամարդիկ ավելի կազմակերպված և պատասխանատու են լինում, ինչն էլ օգնում է նրանց առաջ գնալ կարիերայի աստիճաններով:
Տղամարդկանց 44%-ն ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ սիրած կինը երեխայի է սպասում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ամուսնանալ ցանկացող կինը պետք է ապրատադիր հղիանա:
Շարունակությունը` այստեղ: