Իր «ես»-ը վերականգնելու համար
Նա քեզ սիրում է, վայելում է քո սերը: Դուք անհավանական սեքս եք ունեցել, խոսել եք աշխարհում ամեն ինչի մասին, ձեզ մեկ միասնություն զգացել: Հիմա նրան ժամանակ է պետք՝ սիրո ազդեցության տակ մասնատված հոգին հավաքելու եւ նույն ուժեղ, ինքնուրույն տղամարդը մնալու համար, որին դու սիրել ես:
Որքան շատ ես նրան տվել, այնքան ավելի շատ նա վերականգնվելու կարիք ունի: Նրան հեռավորություն է պետք՝ իր սեփական «ես»-ը վերականգնելու համար:
Ինչ-որ խնդիր լուծելու համար
Տղամարդիկ նախընտրում են իրենց խնդիրներն ինքնուրույն հաղթահարել եւ օգնության չկանչել ընկերներին ու մտերիմներին: Դա նրանց համար իսկական տղամարդ լինելու ցուցանիշ է: Նրանք, որպես կանոն, մտածում են խնդիրների մասին: Իսկ մտածել ավելի հարմար է լռության եւ միայնության մեջ: Զբաղվիր առօրյա գործերով, նրան մի անհանգստացրու քո տագնապներով եւ հոգսերով:
Հանդարտվելու համար
Նա դժվար օր է ունեցել: Պետք է միայնակ մնա՝ հանգստանալու համար, պետք է ոչինչ չասի եւ ոչ մի այնպիսի բան չանի, ինչի համար հետո ափսոսալու է: Մի թակիր փակ դուռը եւ նրան մի ստիպիր հանգիստ որոնել՝ իր մոր մոտ հյուր գնալով: Դժվարությունները հաղթահարելու մասին խորհուրդներ մի տուր, եթե նույնիսկ վստահ ես, որ ավելի լավ գիտես: