1. Դու չափազանց շատ ակնկալիքներ ունես: Աղջիկները հակված են ավելի շատ մտածել, թե ինչպիսի զարգացում կունենան հարաբերությունները, քան ապրել այստեղ եւ հիմա: Արդյո՞ք բանը հարսանիքի կհասնի: Արդյո՞ք երեխաներ կունենաք: Եվ ենթագիտակցորեն նրան տրամադրում ես. կա՛մ հարսանիք, կա՛մ նա կկոտրի քո սիրտը, երրորդ տարբերակ չկա: Ապրիր այստեղ եւ հիմա: Վայելիր ձեր հարաբերությունները:
2. Դուք անհամատեղելի զույգ եք: Գուցե անկողնում ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց բացարձակ տարբեր մարդիկ եք: Համատեղելիությունն այն է, երբ մարդիկ միմյանց սիրում են այնպիսին, ինչպիսին կան, երբ պետք չէ մտածել՝ ինչպես դուր գալ միմյանց:
3. Նա ձանձրացել է: Եվ չնայած դա կարող է նրա խնդիրը լինել, աղջիկը չպետք է դադարի հետեւել իրեն ու ջանք ներդնել: Միայն այն, որ նա հասել է տղամարդուն, չի նշանակում, որ միշտ նրա հետ կլինի, չի նշանակում, որ կարելի է թուլանալ: Հիշիր, թե ինչպես էիր քեզ պահում, երբ նոր էիք ծանոթացել: Իսկ հիմա համեմատիր, թե ինչպիսին ես հիմա: