Cosmo.am-ը գրում է.

 

Դու հանդիպում ես մի տղայի հետ, ամեն ինչ հիանալի է: Եվ հենց այն պահին, երբ հարաբերություններն արդեն պետք է ավելի լուրջ բնույթ կրեն, նա սկսում է փոքր-ինչ ավելի ուշ պատասխանել քո հաղորդագրություններին: Այս իրավիճակը հայտնի է որպես «դանդաղ մարում», սակայն դա ամենևին չի նշանակում, թե քո հարաբերություններն ավարտված են:

 

ՊԱՏՃԱՌ 1. Նա պարզապես պատրաստ չէ պարտականություններ ստանձնելուն

Երբ տղան պատրաստ է ընկերություն անել, նա հավանաբար տիրապետում է ՄԵԾ ԵՌՅԱԿԻ սկզբունքին. նա ֆինանսապես կայուն է, անցել են պատանեկան անլուրջ տարիները, և նա ունի ընկերներ, ովքեր լուրջ հարաբերությունների մեջ են: Եթե բացակայում է այս պայմաններից որևէ մեկը, ամենայն հավանականությամբ, նա դեռ պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, և նրան հակառակը համոզելու հնարավորություններն այնքան էլ մեծ չեն:

ԻՆՉ ԱՆԵԼ

Թույլ տուր նրան հեռանալ, և գտիր այնպիսի մեկին, ով քեզ հետ կլինի միշտ, ցանկացած իրավիճակում և պատրաստ է երկարաժամկետ ու կայուն հարաբերությունների:

 

ՊԱՏՃԱՌ 2. Ամեն ինչ չափազանց արագ է զարգանում

Երբ հարաբերությունները չափազանց արագ են զարգանում, կգա մի պահ, երբ նա մտավախություն կունենա, թե քեզ չի ճանաչում ինչպես հարկն է, մինչդեռ արդեն ստիպված է լուրջ քայլերի դիմել: Այս մտքերը նրան կստիպեն հետ քաշվել: Տղամարդիկ սերը կառուցում են վստահության հիմքի վրա, և երբ հարաբերությունն արագ է զարգանում, նրանց թվում է, թե վստահություն ձևավորելու համար բավականաչափ ժամանակ չի մնացել:

ԻՆՉ ԱՆԵԼ

Սպասիր, մինչև նա ինքը կապ հաստատի քեզ հետ: Տարածություն ու ժամանակ տուր նրան, որպեսզի կարոտի քեզ: Եթե նա զգացմունք ունի քո հանդեպ, կկապվի քեզ հետ, և երբ դա տեղի ունենա, պատասխանիր, որ զբաղված էիր քո գործերով: Իսկ հարաբերությունները վերսկսելուց հետո աշխատեք ժամանակ անցկացնել նաև ձեր ընկերների հետ:

 

ՊԱՏՃԱՌ 3. ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է

Տհաճ է գիտակցելը, որ զգացմունքները մարում են: Եվ եթե նույնիսկ քո բնազդը հուշում է, որ ամեն ինչ հնարավոր է շտկել կրքոտ ներքնազգեստի միջոցով, սեքսի միջոցով հարաբերություններ հարթելն այնքան էլ կայուն պլան չէ:

ԻՆՉ ԱՆԵԼ

Ազնիվ եղիր: Երբ հարմար պահ լինի, ասա, որ սիրում ես նրան, սակայն զգում ես նրա օտարացումը և չէիր ցանկանա այնպիսի զուգընկեր ունենալ, ով միայն կիսով չափ է քո կողքին: Եթե որևէ բան փոխվի այդ խոսակցությունից հետո, շատ լավ, բայց եթե ոչ, դու արել ես հնարավոր ամեն ինչ, և այժմ ժամանակն է գտնել այնպիսի տղայի, ով քո կողքին կլինի առանց վերապահումների: - Լ.Պ.