Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը հաճախ խոչընդոտում է երջանիկ անձնական կյանքին: Գեր աղջիկները կարծում են, որ տղամարդկանց դուր չեն գալիս, քանի որ նրանք իրենց տգեղ են համարում: Եվ այստեղ կա ճշմարտություն, ավելորդ քաշն իսկապես ոչ ոքի չի գեղեցկացնում: Բացի այդ՝ ավելորդ քաշը տարիք է ավելացնում: Սակայն պարզվում է՝ կան և այլ պատճառներ, թե ինչու տղամարդիկ չեն սիրում գեր աղջիկների:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 11 պատճառ, թե ինչու տղամարդիկ չեն ցանկանում հանդիպել գեր աղջիկների հետ. պատասխանում են տղամարդիկ:

Ահա թե ինչ են պատասխանել նրանք․

  • Գեղեցկությունը սուբյեկտիվ երևույթ է: Կան թեթևակի գիրուկ մարդիկ և կան իսկապես գեր մարդիկ: Դե բայց մեղադրելու չէ, շատ աղջիկներ չեն ցանկանում հանդիպել իրենցից ցածր հասակ ունեցող տղամարդկանց հետ, դե մեզ մոտ էլ նմանատիպ մի պահ է:

  • Ես ինքս եղել եմ գեր, շատ դժվարությամբ եմ նիհարել և այդ քաշը պահպանելն էլ դժվար է: Առաջին հերթին ավելորդ քաշը բացասաբար է ազդում ինքնագնահատականի վրա: Եվ ես չէի ցանկանա կողքիս անինքնավստահ կին ունենալ, իսկ դա անխուսափելի է գեր կանանց պարագայում:

  • Եթե աղջիկն ավելորդ քաշ ունի, ապա չի հետևում ինքն իրեն, իր արտաքինին, առողջությանը: Ստացվում է, որ նա ծույլ է, անհեռատես և ինքն իրեն չի սիրում:

  • Կներեք, իհարկե, բայց ճարպային ծալքավորումների մեջ ոչ մի գեղեցիկ բան չկա:

  • Գեր աղջիկներն ու կանայք պարզապես իրենք իրենց մասին հոգ չեն տանում: Ինչպե՞ս են հոգ տանելու իրենց ամուսնու և երեխաների մասին:

  • Դե, առաջին հերթին դա վնասակար է առողջությանը:

  • Գեղեցիկ, ատլետիկ կազմվածքով տղամարդը գեր կնոջ կողքին տարօրինակ և զավեշտալի տեսք ունի:

  • Ես հարգում եմ առողջ ապրելակերպ վարող մարդկանց, ինքս էլ այդպես եմ վարվում: Գիրությունն առողջ ապրելակերպի հետ ոչ մի կերպ համատեղելի չէ: Գեր կանայք հարգանք չեն առաջացնում:

  • Լիքոտ թշիկները քնքուշ են նայվում, բայց, այ, ավելորդ քաշը շատ տգեղ է:

  • Ես չեմ ուզում լիենլ մի կնոջ հետ, ով իրեն, իր արտաքինին չի հետևում: Ես տղամարդ եմ, ես պետք է գումար աշխատեմ, ընտանիք պահեմ, իսկ նա կին է, նա պետք է գեղեցիկ լինի:

  • Ես տանել չեմ կարողանում ալարկոտ մարդկանց: Եթե նրա համար դժվար է օրական 30 րոպե տրամադրել մարմնամարզություններին, ապա դա ինձ համար ծուլության ակնհայտ նշան է: