Տղամարդիկ ամուսնանում են առաջին հերթին, որովհետև դա ցանկանում են կանայք: Այսպիսով կնոջ հետ լուրջ հարաբերություններ ունեցող տղամարդը վստահ է, որ կատարում է իր ընտրյալի ցանկությունը:

Life.panorama.am-ը գրում է.

 

Կարիերա անելու համար: Ամեն երկրորդ տղամարդը նշում է հենց այս պատճառը: Բանն այն է, որ ամուսնացած տղամարդիկ ավելի մեծ վստահություն են ներշնչում ղեկավարությանը և ավելի կազմակերպված են համարվում:

Եթե կինը երեխա է սպասում: Կնոջ հղիությունը շատ լուրջ խթան է տղամարդու համար ամուսնության հարցում:

Մենակությունից դրդված: Տղամարդիկ կաննացից պակաս չեն տառապում միայնությունից և խոստովանում են, որ միշտ հաճելի է գիտակցել, որ տանը քեզ սպասում են:

Ավանդույթից ելնելով: Ամեն երրորդ տղամարդը կարծում է, որ պետռք է ամուսնանա, որովհետև դա հարկավոր է, որովհետև այդպես էին վարվում իր նախնիները:

Հանգստություն ձեռքբերելու համար: Այս թեզը հատկապես ազդեցիկ է 30-անաց տղամարդկանց համար, ովքեր արդեն հոգնել են բուռն արկածներից և ցանկանում են ընտանեկան հանգստություն ձեռքբերել:

Օժանդակություն ձեռքբերելու համար: Տղամարդիկ, իրականում, թիկունքի և օգնության կարիք ունեն:

Ռոմանտիզմից դրդված: Սիրո և ռոմանտիզմի արդյունքում հիմնականում ամուսնանում են 18-25 տարեկան տղամարդիկ, որոնց համար ամուսնությունը խելահեղ սիրո տրամաբանական շարունակությունն է:

Ծերության վախից: Այս պատճառաբանությամբ շատ են ամուսնանում 30-39 տարեկան տղամարդիկ, որոնք վախենում են օր ծերության առանց կողակցի մնալ: