1. Երբ նրանք որոշում են ամուսնանալ, նրանք ամուսնանում են։ Երբ հարուստ տղամարդիկ որոշում են, որ ուզում են ամուսնանալ, դա նրանց համար մեքենա գնելու պես մի գաղափար է դառնում։ Հաջողակ տղամարդիկ այլ կերպ են մտածում, նրանք ունեն նպատակ եւ հասնում են նրան, իսկ թե ինչպես են անում դա, բոլորովին կարեւոր չէ։ Կարեւորն արդյունքն է։ Եվ ամուսնությունը բացառություն չէ։

2. Նման սպառողական  մոտեցումը ժամանակ է տնտեսում։ Սերը պահանջում է ժամանակ, աշխատանք, ջանք։ Հույզեր պետք չեն։ Կարեւորը արագ եւ որակյալ արդյունքն է։

3. Արդյունավետությունը ժամանակի փոխարեն։ Հյուզերի վրա հիմնված որոշումներ կայացնելը նուրբ եւ երկար գործընթաց է։ Դա պահանջում է ժամանակ եւ էներգիա, որը կայացած տղամարդը չի ուզում զոհաբերել։

4. Դա տարածություն է ազատում այն բանի համար, ինչը նրանք ավելի կարեւոր գործ են համարում։ Մարդու ուղեղն ունի իր հնարավորությունների սահմանը, եւ այն զգացմունքներով զբաղեցնելն այն դեպքում, երբ կան ավելի կարեւոր գործեր, իմաստ չունի։ Իսկ իրական սերը թափանցում է ուղեղի գրեթե բոլոր կետերը, ինչը քեզ թույլ չի տալիս լինել իշխող։

5. Դա չի սահմանափակում արտաքին հարաբերությունները։ Պատկերացրեք, թե որքան ինքնատիրապետում է պետք, երբ 100–ավոր գեղեցիկ կանայք ուզում են ձեզ եւ թափվում ձեզ վրա։ Հաջողակ տղամարդկանց կանանց մեծ մասը գործնականում փոխշահավետ պայմաններով գործարք է կնքում։

6. Նրանք արդեն տվել են իրենց սերն աշխատանքին։ Հաջողության հասած տղամարդը սիրահարված է իր աշխատանքին եւ հաճախ նրա սրտում տեղ չկա ուրիշ որեւէ մեկի համար։

7. Դա թույլ է տալիս չվերցնել կնոջ հույզերի համար պատասխանատվության բեռը։ Դա տղամարդու թույլ է տալիս պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաեւ օպտիմալացնել կյանքի եւս մեկ գործընթաց։

8. Նրանք թիմում օգտակար ընկերոջ են փնտրում, այլ ոչ թե երկրորդ կես։ Կնոջ խնդիրը, ըստ նման տղամարդկանց, երկրորդ օդաչու լինելն է այն թիմում, որտեղ որոշումներն ու հսկողությունն իրականացնում է ինքը, իսկ կինը պետք է երբեմն–երբեմն ղեկին նստելու համար։

9. Հարուստ տղամարդիկ պատրաստ չեն ռիսկի ենթարկել կյանքն ու իրենց հնարավորությունները ինչ–ինչ ցմահ հարաբերությունների եւ արժեքների համար, քանի որ, եթե սերը մարի, նրանք ստիպված են ամեն բան սկզբից սկսել։ Ընդ որում, կկորցնեն իրենց վաստակածի կեսը։

10. Նրանք անգամ չգիտեն, թե ինչ է իրական սերը։ Նրանք այնքան ժամանակ եւ էներգիա են վատնել կարիերա կառուցելու համար, որ չեն հասցրել զգալ, վայելել զգացմունքները։