Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան պատմել է՝ ինչու չի պատրաստվում օրինականացնել հարաբերությունները Դավիդ Վարդանյանի հետ, որն աստղից երիտասարդ է 14 տարով։ Երգչուհին այդ որոշման պատճառ է համարում ընդհանուր երեխաների բացակայությունը։
«Մենք համատեղ երեխաներ չունենք եւ արդեն չենք ունենա։ Կարծում եմ՝ դա միակ պատճառն է, որի համար հարկավոր է ամուսնանալ»,- 57-ամյա աստղի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Նա նաեւ խոստովանել է, որ իրեն դուր են գալիս երիտասարդ տղաները, իսկ հասակակիցների ընկերակցությամբ իրեն լավ չի զգում։ «Ինձ համար դեռ հետաքրքիր է իրացվելը, ինչ-որ նոր բան իմանալը, եւ ոչ թե հանգստանալ դափնիների վրա եւ անվերջ խոսել այն մասին, թե ինչպիսին է երիտասարդություն այժմ»,- նշում է Սվիրիդովան։
Ի դեպ, Ալյոնա Սվիրիդովան երկու որդի ունի։ Ավագը՝ Վասիլին, ապրում է Կանադայում հոր՝ երգչուհու առաջին ամուսին Սերգեյ Սվիրիդովի հետ։ Նա արդեն 39 տարեկան է, աշխատում է որպես ծրագրավորող։