Սեքսը, եթե ոչ ամենակարևոր, ապա հաստատ ամենաքննարկվող ոլորտն է մարդկային կյանքում: Հատկապես հետաքրքիր է սեռական կապի հարցն այն մարդկանց միջև, ում տարիքային տարբերությունը 20 և ավելի է: Օրինակ` երբ տղամարդը 50 տարեկան է, իսկ նրա զուգընկերուհին` 20:
Life.ru-ն ներկայացնում է հոգեբանների և սեքսոլոգների բացատրությունը, թե ինչու են երիտասարդ աղջիկները նախընտրում սեքսով զբաղվել մեծահասակ տղամարդկանց հետ:
Պատճառ 2. Հոգատարություն
Որքան էլ տարօրինակ թվա` հոգատար վերաբերմունքը աղջիկների համար պակաս կարևոր չէ, քան կրքոտ գրկախառնությունները: Մեծահասակ սիրեցյալի հետ աղջիկն իրեն ավելի սիրված և կարևոր է զգում, որն էլ լավ ազդեցություն է թողնում սեքսի վրա:
Պատճառ 3. Ձգտումն առ փորձարկումներ
Հենց փորձառու տղամարդու հետ կինը կարող է որոշել անսպասելի սեքսուալ փորձառություն ձեռք բերել, որին կարող էր չհամաձայնվել անել երիտասարդ տղամարդու հետ: Խմբակային սեքս, թե ԲԴՍՄ... նման փորձարկումներն ավելի հետաքրքիր են, երբ զուգընկերը հասկանում է, թե ինչ է անում:
Պատճառ 4. ֆինանսական վստահություն
Գեղեցիկ ներքնազգեստ, թանկարժեք օծանելիք, հագուստներ ... դրանք զարդարում են մարմինը և կարևոր են սեքսի համար: Ինչպես նաև մարզասրահը: Բայց դրանք մեծ գումարներ արժեն և աղջիկների համար ավելի հեշտ է ու հաճելի է իմանալ, որ անհրաժեշտ գումարը կստանան իրենց զուգընկերոջից:
Պատճառ 5. Բաժանում` առանց դրամաների
Դժվար թե աղջիկները դիտարկեն մեծահասակ տղամարդկանց որպես իրենց կողակից, չնայած` կան նաև բացառություններ: Այնուամենայնիվ, նման հարաբերությունները կարճ են տևում, և աղջիկները գիտեն, որ բաժանումը, մեծ հավանականությամբ, կլինի առանց սկանդալների և վիճաբանության: Ճիշտ բաժանումը նույնպես արվեստ է: