Բոլորի նման լինելու միջոց

Կինը ենթարկվում է սոցիալական կարծրատիպերի, ծնողների, ընկերների եւ մտերիմների ազդեցությանը: Նա պարզապես ստիպված է համաձայնել ցանկացած առաջարկության, միայն թե իրեն հանգիստ թողնեն: Նման ամուսնության հաջողությունն արդյունքում տատանվում է «լավ»-ից մինչեւ «լիարժեք աղետ»-ի միջեւ:

Ծնողների խնամակալությունից ազատվելու միջոց

Այս դեպքում երազանքները ոչ թե ամուսնության, այլ հարսանիքի փաստի մասին է: Սա հիմնականում վերաբերում է գրեթե պատանի աղջիկներին, որոնք, լինելով ընկերուհիների հարսանիքին, նույնպես ուզում են լինել հարսնացուի դերում: Արդյունքում նրանք ծրագրում են պսակադրության արարողությունը, ոչ թե ընտանեկան կյանքը:

Հոգատարության եւ ջերմության պահանջ

Դա ցանկացած մարդու բնական պահանջմունքն է, բայց եթե այս շարժառիթը փոխադարձ սեր եւ քնքշանք տալու պատրաստակամություն չի ենթադրում, հազիվ թե ամուսնությունը երջանիկ լինի:

Որպեսզի տանը տեր լինի

Նման ամուսնություններն ամուր են լինում, եթե կնոջ համար հոգեւոր մտերմությունը կենսական արժեք չէ:

Փախուստ միայնությունից

Ձգտելով գոնե «ինչ-որ բան» գտնել եւ միայնակ չլինել՝ կինը կարող է նման ամուսնության մեջ ցածր մակարդակի հարաբերությունների գերին դառնալ եւ ընդմիշտ ապերջանիկ լինել:

Ինքնահաստատման միջոց

Այս կինն ուզում է իր ամուսնությամբ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել. ծնողներին եւ մտերիմներին՝ որ ինքնուրույն է, նախկին ընկերոջն ու շրջապատին՝ որ արժանի է սիրո: Նման ամուսնությունը կարող է երկարատեւ լինել, բայց երբեք հոգեպես առողջ չի լինի:

 

Աղբյուրը՝ Ivona

 

 NEWS.am STYLE