Մոսկվայում հայտարարվել Է Սոչիում կայանալիք ռուսաստանյան «Կինոտավր» 25-րդ բաց կինոփառատոնի ծրագիրը: Ինչպես հայտնել Է կինոստուգատեսի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, հիմնական մրցույթ Է մտել տասնչորս ֆիլմ:

 

Փառատոնը տեղի կունենա հունիսի 1-ից մինչև 8-ը: Գլխավոր պարգեւների հավակնորդների թվում են, մասնավորապես, Օկսանա Բիչկովայի «Եվս մեկ տարի», Աննա Մելիքյանի «Աստղ», Անգելինա Նիկոնովայի «Վելքամ հոում», Սվետլանա Պրոսկուրինայի «Ցտեսություն, մայրիկ», ինչպես նաև վեց դեբյուտային ֆիլմեր: «Մեզ համար կարևոր Է, որ «Կինոտավրը» մնացել է երիտասարդ կինոյի օժանդակման վայր»,- նշել Է Ռոդնյանսկին:

 

Նա նաեւ առանձնահատուկ նշել Է այն փաստը, որ մրցանակի շատ հավակնորդներ կանայք են: «Ըստ երևույթին, կանայք ասելու բան ունեն, սա կինեմատոգրաֆի համաշխարհային միտումն Է»,- իր հերթին նշել Է փառատոնի ծրագրային տնօրեն Սիտորա Ալիևան:

 

Ժյուրիի նախագահ է դարձել Անդրեյ Զվյագինցևը, որի «Լևիաթան» ֆիլմը կցուցադրվի փառատոնի փակման ժամանակ: Նա հետ մեկտեղ կաշխատեն ՌԴ-ի մշակույթի նախարարության Կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրեն Վյաչեսլավ Տելնովը, դերասաններ Յուրի Կոլոկոլնիկովը, Ելենա Լյադովան, օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը, սցենարիստ Դենիս Ռոդիմինը, կինոքննադատ Ալյոնա Շումակովան: