Tert.am-ը գրում է.
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նոր՝ «Հարդագողի ճանապարհին» ֆիլմի աշխատանքները կավարտվեն 2014թ. վերջին, իսկ 2015թ. մայիսին այն կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրում։ Այդ մասին ասել է ռեժիսորը ИТАР-ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում։
Ֆիլմում կնոջ գլխավոր դերը կատարում է իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին։ Կուստուրիցայի խոսքով՝ «նա կատարում է կիսասերբ-կիսաիտալացի կնոջ դեր», սակայն ֆիլմում կխոսի սերբերեն։