Ամերիկացի կինոաստղ Ջեյն Ֆոնդային Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ հանձնվել է «Կանայք շարժման մեջ» ("Women in Motion") պարգեւը, որը սահմանվել է այս տարի, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Կաննի փառատոնի նախագահ Պիեռ Լեսքյուրի խոսքով՝ պարգեւը սահմանվել է կինոինդուստրիայի կին ականավոր ներկայացուցիչների խրախուսման համար: «Այս նոր պարգեւը հարգանքի նշան կդառնա կինեմատոգրաֆի ասպարեզում կանանց նվաճումների նկատմամբ»,- հայտարարել է Լեսքյուրը՝ հանձնելով պարգեւը:
Նա նաեւ նշել Է Ֆոնդայի ավանդը հանուն կանանց իրավունքների պայքարի բնագավառում: «Մենք այս պարգեւը Ջեյն Ֆոնդային ենք հանձնում ոչ միայն կինեմատոգրաֆի բնագավառում նրա ակնառու նվաճումների, այլեւ հանուն խաղաղության եւ կանանց հավասարության բազմամյա աշխատանքի համար»,- նշել Է փառատոնի նախագահը :
Ֆոնդայի հետ մեկտեղ պարգեւ են ստացել նաեւ պրոդյուսեր Մեգան Էլիսոնը եւ դերասանուհի Օլիվիա դե Հեւիլենդը՝ Կաննի փառատոնի պատմության մեջ ժյուրիի առա ջին կին նախագահը (1965):
Կաննի 68-րդ փառատոնն այս օրերին ընթանում Է Ֆրանսիայում: Այն կտեւի մինչեւ մայիսի 24-ը: