Ամերիկայի հայկական թանգարանը և «Թոմփսոն» պատկերասրահն ԱՄՆ-ում հանրության դատին կներկայացնեն Ռոջեր Հակոբյանի «Մարաշի հիշողությունները» ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական թանգարանից, ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 1-ին «Ադել և ՀայÕ ¯ Տեր-Մանուելյան» սրահում:


«Մարաշի հիշողությունները» 75 րոպեանոց վավերագրական ֆիլմ է հայ համայնքի ժառանգության, ինչպես նաև Մարաշ քաղաքի պատմության մասին: Ռեժիսորն ասել է, որ նկարահանել է ֆիլմն իր ընտանիքի ճակատագիրը պատմության համատեքստում պատմելու համար: