Իրինա Շեյքը մոլորակի ամենապահանջարկված մոդելներից է: Աշխատանքի բնույթից ելնելով՝ նա ստիպված է տարբեր պարբերականների համար նախատեսված ֆոտոշարքերի մասնակցել: Սակայն կադրերը, որոնք պապարացցիները երեկ նկարահանել են Հավայան արևոտ կղզիների ափին, լավ կլինի, եթե մանեկենուհու բոյֆրենդ Կրիշտիանու Ռոնալդուն չտեսնի: Խանդոտ պորտուգալացին, թերևս, այդքան էլ գոհ չի մնա դրանցից: Իրինային «որսացել են» աշխատանքային պրոցեսի ընթացքում. գեղեցկուհին լողազգեստներով նկարահանվում էր "Sports Illustrated"-ի հայտնի թողարկման համար: Ամսագրի հետ Շեյքը վաղուց է համագործակցում: Ռուս մոդելը նկարահանվում էր կիսամերկ՝ առանց կրծկալի և տղամարդ մոդելի ընկերակցությամբ, որը, ինչպես երևում է լուսանկարներում, գտել էր դեպի Իրինայի սիրտը տանող ճանապարհը: Հավայացին նկարահանման ժամանակ սիրախաղ սկսեց կիսամերկ մոդելի հետ: Իրինային գցելով ավազի վրա՝ նա մի լավ ծիծաղեցրեց նրան. իրավիճակը նկարահանման հրապարակում առավել քան ոչ պաշտոնական էր: Համոզվելու համար առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող լուսանկարները:
|
|
|
|
|
|
|
|
|