Այսօր ռուսական "Love Republic" բրենդի ներկայացուցիչները հաղորդել են, որ բրենդի դեմք է դարձել աշխարհում ամենահայտնի մոդելներից մեկը` Իրինա Շեյքը: Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին հատուկ բրենդի համար նոր ֆոտոշարքի է մասնակցել, որի հեղինակը լուսանկարիչ Մատեուշ Ստանկեվին է:
Ֆոտոշարքն արվել է Կանարյան կղզիներում: Իրինա Շեյքն ասել է.« ես շատ ուրախ եմ, որ համագործակցում եմ այս բրենդի հետ: Love Republic-ի զգեստներով կանայք ավելի ցանկալի և գրավիչ են դառնում»: