Esem.am-ը գրում է.
Ոտքերը` կանանց գլխավոր «զենքերից» մեկն է տղամարդկանց գրավելու համար: Առհասարակ, դրանք մարմնի ամենագեղեցիկ մասերից մեկն են:)
Գարնան կարճանում են աղջիկների ու կանանց փեշերը, և զգեստապահարանը թարմացվում է կարճ զգեստներով և շորտերով:) Սակայն դրանք այնքան էլ գեղեցիկ չեն նայվում, եթե նախապես չես հոգացել ոտքերիդ գեղեցկության մասին: Եթե անգամ բնությունը քեզ շնորհել է գեղեցիկ, երկար ոտքերով, լրացուցիչ վարժությունները կօգնեն քեզ ձգտել ոտքերիդ մկանները:
Վարժություն 1.
Ոտքերը բացիր ուսերիդ լայնությամբ, մեջքդ պահիր ուղիղ և այնպես կքանստիր, կարծես պատրաստվում ես նստել երևակայական աթոռին: Եթե դժվարանում ես, սկզբում կարող ես փորձել աթոռով: Վարժությունը կատարիր 12-14 անգամ:
Վարժություն 2.
Պառկիր կողքի վրա և վերևի ոտքդ բարձրացրու-իջացրու 8-10 անգամ, հետևիր, որ ոտքդ ձիգ լինի: Վարժությունն արա թե´ աջ, թե´ ձախ ոտքով:
Վարժություն 3.
Պառկիր մեջքիդ վրա, ձեռքերդ` աստղաձև դիր կողքերդ, ոտքերդ «հավաքիր» դեպի քեզ և տար դեպի ձախ, նորից «հավաքիր» և տար դեպի աջ: Այսպես՝ 10 անգամ:
Վարժություն 4.
Մնա նույն դիրքով, ոտքերդ միացրու և 7-10 անգամ ձգիր վերև: Ուշադիր եղիր, որ մեջքդ հատակից չբարձրանա: Ընթացքում կարող ես դադար տալ մի քանի վայրկյան:
Վարժություն 5.
Պառկիր փորիդ վրա, ծնկներդ հավաքիր դեպի քեզ, հետո ձգիր ոտքերիդ թաթերը` ընդունելով կատվի դիրք: Այս վարժությունը կատարիր 7-10 անգամ, այնպես, որ մեջքդ չլարվի:
Սրանք, թերևս, ամենապարզ վարժություններն են ոտքերի մկանները ձգելու համար: Եթե չծուլանաս և օրական 10 րոպե տրամադրես այս վարժություններին, արդյունքն ակնհայտ կլինի: Այս վարժությունները կարող ես կատարել անգամ ֆիլմ դիտելիս, կամ երաժշտություն լսելիս:
ESem.am-ն առանձնացրել է գեղեցիկ ոտքերով հայտնիների լուսանկարները, որպեսզի նրանց նայելիս ավելի վստահ անցնես վարժություններիդ:)
By Tina