El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Կադրում շիկահեր գեղեցկուհին կրում է սեւ, թափանցիկ, համարձակ բացվածքով զգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Մայայի կերպարն ամբողջացրել են կիսաերկարաճիտներ ու մուգ ակնոցը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Մենք ծնվել ենք, որպեսզի լինենք իրական, այլ ոչ թե իդեալական»։
Ավելի վաղ հրապարակված կադրում Մայա Պողոսյանը ներկայացել էր լողափնյա կերպարում։ Նա կերպարանք էր ընդունել լողավազանում։ Կրում էր մուգ երանգի լողազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։