El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Մայա Պողոսյանը շարունակում է իր հետեւորդների հետ կիսվել գեղեցիկ հանգստի կադրերով։ Իր Instagram-ում գեղեցկուհին նոր կադր է հրապարակել, որում իր ներկայացել է լողափնյա կերպարում։ Կադրում Մայա Պողոսյանը կերպարանք է ընդունել լողավազանում։ Կրում է մուգ երանգի լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ հրապարակված կադրում Մայա Պողոսյանը ներկայացել էր շքեղ կերպարում։ Նա կրում էր կարմիր երանգի զգեստ։ Լուսանկարն արված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը ռուսերեն լեզվով գրել էր․ «Եթե գտնես մի մարդ, ում հետ կարող ես քեզ պահել նույնքան ազատ, որքան քեզ պահում ես, երբ մենակ ես, ապա օդի պես գնահատիր նրան․․․»։