Իրինա Շեյքը ցուցադրել է նորաձեւ կերպարներ, որոնք մարմնավորել է վերջերս. 34-ամյա մոդելը հետաքրքիր հագուստով ցուցադրել է շքեղ կազմվածքը։
Ինչպես հայտնի է, Իրիան իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիի մուսան է: Նրանց կապում է ոչ միայն բազմամյա գործընկերությունը, այլեւ ընկերական հարաբերությունները։ Իրինան հաճախ հանդես է գալիս որպես Burberry ընկերության մոդել, որի կրեատիվ տնօրենը նրա ընկերն է։
Այսօր Տիշին ցույց է տվել Շեյքի տպավորիչ աութֆիթը․ երկար, թեթեւ, բաց մոխրագույն զգեստ եւ նույն գույնի օրիգինալ բարձրակրունկներ։ Զգեստի կողքերի եւ ոտքի հատվածում առկա գայթակղիչ կտրվածքները երկրպագուների ուշադրությունը կենտրոնացրել են ճանաչված գեղեցկուհու բարեմանություններին:
Սեւահեր մոդելն արձակել է մազերը եւ ուղիղ սանրված արել։ Կերպարին ամբողջական տեսք է հաղորդել կոկիկ դիմահարդարումը։