Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ տեսքով։

Ռիփին կրում է ուլտրակարճ, ժանյակավոր, դեղին գույնի զգեստ, որով էլ ընդգծել է սլացիկ կազմվածքը։ Երգչուհին մեղմ դիմահարդարմամբ է։ Ջերմ կադրերին կից Ռիփին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Արեւոտ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա պուտավոր զգեստ էր կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Ռիփին գրեթե դիմահարդարված չէր։ «Ամբողջ տիեզերքը ներսում»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր դերասանուհին։  Հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր էր եկել, Ռիփիի էջում բազմաթիվ դրական մեկնաբանություններ կային։ «Տիկնիկ»,- գրել էր նրանցից մեկը։

 

Լուսանկարները՝ @vahestep