Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է ուլտրակարճ կիսատաբատով։
Լուսանկարում երգչուհին կրում է ջինսե կիսատաբատ, ճերմակ, թափանցիկ վերնաշապիկ, բարձրակրունկներ, իսկ ձեքով փակել է դեմքը։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։
Այնուհետև ևս մեկ լուսանկար է հրապարակել նույն հագուստով և գրել․
«Հումորը մեզ օգնում է իռացիոնալը տեսնել այնտեղ. ինչը թվում է ռացիոնալ. և աննշանն այնտեղ. ինչը թվում է նշանակալի: Այն օգնում է մեզ հասկանալ իրերի ճշմարիտ հարաբերակցությունը և ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին: Հումորի շնորհիվ մենք ավելի հեշտությամբ ենք տեսնում բախտի անակնկալները: )))). Չառլի Չապլին»։