Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram- ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է արծաթափայլ, համարձակ բացվածքով, երեկոյան զգեստ։ Լուսանկարն արված է հայելու առջեւ։ Գայթակղիչ կադրին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Սիրում եմ ձեզ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր վագրային պրինտով, մարմինն ընդգրկող հանդերձանք։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Նկատենք, որ Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկն է: